ԵՄ-ն համաձայնել է չճանաչել Ուկրաինայի եւ Վրաս...

ԵՄ-ն համաձայնել է չճանաչել Ուկրաինայի եւ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տրված ռուսական անձնագրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն  ուկրաինացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին Ռուսաստանի նոր օրենսդրությունն անվանել է ինքնիշխանության խախտում եւ ասել, որ ԵՄ-ն չի ճանաչում նման անձնագրերը։

Օգոստոսի վերջին  ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո  նա հայտարարել է, որ ԵՄ-ն չի ճանաչի Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում տրված անձնագրերը։