ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսակա...

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կիրակի օրը Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում՝ հայտարարելով, որ այդ դեպքում նա կարող է նոր պատժամիջոցների ենթարկվել։

«Բելառուսի կողմից ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա եւ սպառնալիք եվրոպական անվտանգությանը։ Բելառուսը դեռ կարող է կանգնեցնել դա, դա նրանց ընտրությունն է։ ԵՄ-ն պատրաստ է պատասխանել հետագա պատժամիջոցներով»,- գրել է Բորելը Twitter-ում:

ԵՄ-ի արձագանքը հաջորդել է Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որն արժանացել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի քննադատությանը։