
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-ն բացահայտորեն չարաշահում է հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առաջ մղելով մոնիտորինգային առաքելություն, որը լեգիտիմության առումով լուրջ կասկածներ է առաջացնում.
«Առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում իր գործառույթների, մանդատի, տևողության, այն հավելյալ արժեքի առումով, որը կարող է բերել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերին»:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, սակայն, կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ չհամագործակցել։