
Եվրամիությունը փորձեր է անում զարգացնելու Վրաստանում փողոցային բողոքի ակցիաները, հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, փոխանցում է РИА Новости-ն։
«Վրաստանում փորձեր են արվում զարգացնել փողոցային բողոքի ակտիվությունը, որը պետք է դառնա «հասարակ վրացիների շրջանում եվրոպամետ հայացքների կայունության ապացույցը»։ Թբիլիսիում ԵՄ պատվիրակությանը հատկացվել են զգալի ռեսուրսներ՝ ցույցերին աջակցելու և համակարգելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ծառայությունը հավելել է, որ Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ի կողմից դիվերսիոն գործողությունների ֆինանսավորման ուղիները փակելու փորձերի դեպքում մշակվում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի կանխիկ արժույթի առաքման տարբերակ։