Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Հորմուզի նեղուցի փակման հետ կապ ունեցող իրանցի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ։ Այս մասին Կիպրոսում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։
«Նախարարները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակելուն ուղղված Իրանի գործողություններն անընդունելի են։ Ի պատասխան՝ ԵՄ երկրները հաստատել են իրանցի այն ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք առնչություն ունեն Հորմուզի նեղուցի փակմանը։ Այսպիսով, ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցների ռեժիմ է կիրառել նավագնացության ազատության դեն և կշարունակի կիրառել այն նաև ապագայում»,- հայտարարել է նա։
«Տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը վիթխարի հետևանքներ կունենա, բոլոր կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Կալասը՝ մեկնաբանելով Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները։



