Ակնկալվում է, որ Եվրամիության մի քանի երկրներ կճանաչեն Պաղեստին պետությունը մինչև մայիսի վերջ։
Այս մասին երկուշաբթի օրը Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստի շրջանակում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը։
«Մենք իսկապես մտադիր ենք ճանաչել պաղեստինյան պետությունը», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։
Այս տարվա մարտին Իսպանիան, Իռլանդիան, Մալթան և Սլովենիան հայտարարեցին Պաղեստին պետության ճանաչմանն ուղղված համատեղ մտադրության մասին։