
Եվրամիության խաղաղապահ ուժերի տեղակայումն Ուկրաինայում Ռուսաստանի համար կնշանակի նույնը, ինչ ՆԱՏՕ ներկայությունը։ Այս մասին մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրել է «Известия»-ն։
«Մենք կդիտարկենք այդ զորքերի ներկայությունն ուկրաինական տարածքում այնպես, ինչպես դիտարկել ենք Ուկրաինայում ՆԱՏՕ հնարավոր ներկայությունը»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ամեն դեպքում դրանք կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների զորքեր՝ անկախ նրանից, թե ինչ դրոշներով են լուսաբանելու այդ գործողությունը։
Եվրոպան բազմիցս հայտարարել է Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտության մասին։
Փետրվարին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն նշել էր, որ Ռուսաստանը չի աջակցում Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, քանի որ այդ զինվորականների հայտնվելը, անկախ նրանից, թե ինչ դիմակի տակ կհայտնվեն, էսկալացիա տանող քայլ կլինի։