Եվրահանձնաժողովը (ԵՀ) քննարկում է Իլոն Մասկին պատկանող X-ի (նախկին Twitter) տուգանքի չափը։ Բրյուսելը զգուշացրել է Մասկին, որ տուգանքի չափը հաշվարկելիս կարող է հաշվի առնել նրա մյուս ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի և Neuralink-ի գործունեությունից ստացված եկամուտները, հաղորդում է Bloomberg-ը։
Ըստ դրա աղբյուրների, եթե ԵՀ-ն նման որոշում կայացնի, ապա տուգանքը փաստացի կգանձվի անձամբ Մասկից, այլ ոչ թե X-ից, որն առանձին ընկերություն է։ Միաժամանակ, պարզաբանվում է, որ տուգանքի չափը հաշվարկելիս Tesla ավտոարտադրողից ստացված եկամուտը հաշվի չի առնվի, քանի որ այս ընկերությունը Մասկի լիակատար վերահսկողության տակ չէ, և նրա արժեթղթերը վաճառվում են բորսայում։
Bloomberg-ը հիշեցնում է, որ ԵՀ-ն հետաքննում է X-ին ԵՄ թվային ծառայությունների ակտը, իբր, խախտելու համար՝ «պոտենցիալ վնասակար բովանդակություն» տեղակայելու միջոցով: Միաժամանակ, գործակալության աղբյուրները նշում են, որ ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել տուգանք կիրառել հարթակի վրա։ Մասկն, իր հերթին, ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Եվրամիությունը որոշում կայացնի տուգանքի մասին, նա մտադիր է այն վիճարկել դատարանում։
Գործակալության տվյալներով՝ թվային ծառայությունների մասին ԵՄ օրենքը նախատեսում է տուգանք՝ ընկերության համաշխարհային հասույթի մինչև 6%-ի չափով, եթե վնասակար բովանդակության և ապատեղեկատվության դեմ պայքարում արդյունք չլինի։