ԵՄ ինը հարավային երկրների ղեկավարները խոստացե...

Եվրամիության ինը հարավային երկրների ղեկավարները խոստացել են աջակցություն ցուցաբերել Լիբանանի զինված ուժերին՝ վերականգնելու երկրի հարավի վերահսկողությունը, այն հույսով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, տեղեկացրել է Euronews-ը։

MED9 խմբի՝ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մալթայի, Կիպրոսի, Սլովենիայի, Պորտուգալիայի եւ Խորվաթիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում ասվում է, որ նրանք «կշարունակեն աջակցել Լիբանանին եւ նրա ժողովրդին, այդ թվում լիբանանյան զինված ուժերին, որոնք կոչված են կարեւորագույն կայունացնող դեր խաղալու»։

«Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը լուրջ տագնապ է առաջացնում։ Մենք մեր խիստ անհանգստությունն ենք հայտնում Իրսայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ ռազմական առճակատման թեժացման  առիթով»,- նշված է ԵՄ ինը երկրների ղեկավարների հայտարարությունում։