ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է առնվազն 100%-ով առևտրային մաքսատուրքեր սահմանել ԲՐԻԿՍ երկրների համար։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը մի քանի հրամանագրեր ստորագրելիս։
«Մենք նվազագույնը 100% մաքսատուրքեր կսահմանենք այն բիզնեսի համար, որ անում են ԱՄՆ-ի հետ։ Դուք գիտեք, թե ինչ է ԲՐԻԿՍ-ը, այնպես չէ՞: Գիտե՞ք»,- ասել է նա։
«Գիտեք, թե ինչի մասին եմ խոսում։ Եվ այսպես, դա նույնիսկ սպառնալիք չէ: Իրականում ես սա արդեն հայտարարել եմ։ Բայդենն ասաց, որ իրենք մեզ ընտրություն չեն թողել։ Ես ասացի. «Ոչ, այդ մենք նրանց ընտրություն չենք թողել», - հավելել է Թրամփը։