ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է կրակոց...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հերքում է ադրբեջանական կրակոցների թիրախ դառնալու մասին հայկական կողմի հաղորդագրությունը։

«Մենք պարեկություն ենք կատարում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին»,- ասված է նրանց թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն Վերին Շորժայում կրակել է ԵՄ դիտորդների ուղղությամբ։