ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 20-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նոր խաղաղության ծրագիրը։ Ինչպես հաղորդում է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ժամանելով Միության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
«Մենք կքննարկենք Ուկրաինայում ստեղծված իրադրությունը և ԱՄՆ նոր խաղաղության ծրագիրը։ Իհարկե, այդ ծրագիը գործելու համար և հակամարտությունն ավարտելու համար անհրաժեշտ է ուկրաինացիների և եվրոպացիների համաձայնությունը», - ասել է նա։
Կալասը նաև հայտարարել է, որ նախարարները կքննարկեն ռուսական նավթ տեղափոխող տանկերների դեմ պատժամիջոցների հարցը։
«Մենք նաև կքննարկենք Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցները», - ասել է նա։



