ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին հանձնարարել...

ԵՄ 27 երկրների ղեկավարները Եվրահանձնաժողովին (ԵՀ) և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին հանձնարարել են մշակել և առաջիկա ամիսներին ներկայացնել եվրոպական պաշտպանությունն ուժեղացնելու և դրա վրա ծախսերը մեծացնելու ռազմավարություն: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին տվել ենք քաղաքական առաջնորդություն։ Մենք սպասում ենք Եվրահանձնաժողովի և ԵՄ բարձր ներկայացուցչի ռազմավարությանը», - ասաց նա՝ նշելով, որ փաստաթուղթը կներկայացվի առաջիկա ամիսներին և կլինի ԵՄ առաջնորդների ուշադրության կենտրոնում հունիսին կայանալիք գագաթնաժողովում։

Ղեկավարները նաև համաձայնել են, որ անհրաժեշտ է կենտրոնանալ պաշտպանական արտադրության և պաշտպանական ծախսերի ավելացման վրա, ասաց նա։

ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովն ամբողջությամբ նվիրված էր պաշտպանության խնդիրներին։ Սակայն պաշտոնական որոշումներ կամ փաստաթղթեր չեն կայացվել։