
Շատ արագ զարգանում է երկկողմ՝ Եվրոպա-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում, և վերջապես ժամանակն է, որ մենք կարողանանք էլ ավելի կենտրոնալ այս դրական, երկկողմ օրակարգի վրա: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:
«Ձեր խորհրդարանն օրենք է ընդունել, որով տրվել է Հայաստան-ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը: Սա նշանակում է, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք: Հայաստանն ու ԵՄ-ն երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել, մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք:
Եվրոպայի խորհրդանանն արդեն հստակ արտահայտվել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերություններ է ձգտում ունենալ Հայաստանը: Ակնհայտ է, որ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի ըստ պահանջների, ըստ առաջնահերթության և ըստ չափորոշիչների: Սա շատ կարևոր է, և այս ուղերձը մենք պետք է հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որ մարդիկ հասկանան, թե ինչ ակնկալեն և որ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»,- ասաց Ուշակովսը:
Նա նշեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին:
«Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը, և մեղադրանքներ են ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել: Նրանք փորձում են սա դիտարկել որպես վտանգ ու խոչընդոտ խաղաղության համաձայանագրին:
Շատ կարևոր է հասկանանք, որ Բաքուն, որ մերժում է այս համագործակցությունը և ցանկանում է դադարեցնել Եվրոմիության առաքելությունը Հայաստանում, բայց Հայաստանը ներկայացրել է առաջարկ, որ լինի փոխադարձ զինամթերքի հսկողության մեխազնիմներ և սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգին, և մենք դրան աջակցում ենք, իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել: ԵՄ-ն նաև հետաքրքրված է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը շատ կարևոր է տարածաշրջանի կապերի և կոմունիկացիաների բացման համար», ասաց նա: