ԵՄ ԱԳՆ ղեկավարները կդիտարկեն Ուկրաինա ՀՕՊ մատ...

ԵՄ ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում հանդիպման ժամանակ նորից կքննարկեն Կիեւին ՀՕՊ նոր միջոցներ տրամադրելու հնարավորությունը, բայց որոշումների ընդունումը երաշխավորված չէ, քանի որ ֆինանսավորումը Խաղաղության եվրաֆոնդի գծով արգելափակված է մնում։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում։

«Մենք պետք է ավելացնենք օգնությունը։ Դա միակ հնարավոր լուծումն է մեր կողմից,- ասել է Բորելը։- Մենք կքննարկենք, թե ինչպես հանենք Խաղաղության եվրոպական ֆոնդի վճարումների արգելքը, եւ ինչպես ավելացնենք Ուկրաինայի հակաօդային հնարավորությունները»։

Բորելն ավելացրել է, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները կլսեն իրենց «ուկրաինացի գործընկերոջը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ»։ «Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք ինչ-որ որոշում կայացնել»,- ասել է նա։