ԵՄ ԱԳՆ ղեկավարները չեն ընդունի որոշումներ Սիր...

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները կոնկրետ որոշումներ չեն ընդունի Սիրիայի դեմ պատժամիջոցնեը չեղարկելու մասին այսօրվա նիստի ընթացքում, որը տեղի կունենա ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարի՝ Կայա Կալասի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացրել է Politico եվրոպական պարբերականը՝ հղում կատարելով անունը չնշած եվրոպացի դիվանագետին։

«Ես չեմ կարծում, որ դուք կտեսնեք, թե ինչպես է ԵՄ արտաքին գործերի Խորհուրդը կոնկրետ որոշումներ ընդունում [Սիրիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ]»,- թերթը մեջբերել է աղբյուրի խոսքերը։