Հունգարիան վետո է կիրառել Ուկրաինայի անդամակցության նկատմամբ, քանի որ Վիկտոր Օրբանի կառավարությունը կարծում է, որ դա սպառնալիք է Եվրոպայի համար, հայտնում է Euronews-ը։ Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է Հունգարիայի վետոն՝ այն անվանելով «կոնկրետ աջակցություն» Վլադիմիր Պուտինին:
Ուկրաինայի նախագահը պնդել է, որ իր երկիրը պաշտպանում է Եվրոպան Ռուսաստանից, հետևաբար, «Վիկտոր Օրբանը պետք է ինչ-որ բան առաջարկի Ուկրաինային»։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան պայքարում է իր գոյության համար, և կցանկանար, որ Հունգարիան աջակցի իրեն կամ գոնե չխոչընդոտի։
Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդի հետ ուղիներ է փնտրում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Հունգարիայի վետոն հաղթահարելու համար:
Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը քննադատել է Բուդապեշտի դիրքորոշումը, իսկ թեկնածու երկրներին էլ կոչ է արել շարունակել բարեփոխումները՝ չնայած Եվրոպայում քաղաքական բանավեճերին։



