Էկվադորի ոստիկանությունը նշել է անկարգություն...

Էկվադորի Գուայաքիլում և Նոբոլ քաղաքում անկարգությունների ժամանակ առնվազն տասը մարդ է զոհվել։ Այս մասին Էկվադորի ազգային ոստիկանությունը հայտնել է X սոցցանցում։

Գերատեսչությունում նշել են, որ զոհերի թվում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ։

Մինչ այս՝ Գուայաքիլի քաղաքապետ Ակվիլես Ալվարեսը հայտնել էր, որ հանցագործության և անկարգությունների մասին ավելի քան 1900 հաղորդում է եղել: