Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կո...

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կաշառք տալու և ստանալու գործով 4 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Կառույցից ընդգծեցին, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել։

Միաժամանակ Factor.am–ը գրել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ժամը 07։30-ին մտել է էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։

Ըստ լրատվամիջոցի` ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի նրանք Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս կատարեն։