Էկոնոմիկայի նախարարի տեղակալը և Իսպանիայի դես...

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները, անդրադարձել ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմին։

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։