ԵԿՄ-ն արտահերթ համագումար կանցկացնի Գեղարքուն...

Այսօր՝ մայիսի 14-ին, ԵԿՄ վարչությունում անցկացվեց վարչության նիստ՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԵԿՄ ֆեյսբուքյան էջում:

Օրակարգում քննարկվող հիմնական հարցը ԵԿՄ վարչության աշխատանքների կազմակերպման մասին էր:

Սասուն Միքայելյանը վարչության անդամներին ներկայացրեց այս ընթացքում իրականացված եւ իրականացվող աշխատանքները:

Քննարկման ընթացքում առաջարկ եղավ համաձայն ԵԿՄ կանոնադրության անցկացնել ԵԿՄ արտահերթ համագումար:

Նիստին ներկա եւ առցանց նիստին մասնակցող անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեցին ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու մասին որոշմանը: Համաձայն ԵԿՄ կանոնադրության 8-րդ կետի, 8.2 ենթակետի ԵԿՄ 13-րդ արտահերթ համագումարը կանցկացվի սույն թվականի մայիսի 19-ին, ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գտնվող ԵԿՄ «Պատանի երկրապահ ուսումնամարզական ճամբարում»: Համագումարի օրակարգում ԵԿՄ վարչության անդամների նոր կազմի հաստատումն է: