Ռուսական հեռուստալաիքներում նման հաղորդումների հայտնվելը ՀՀ-ում տարվող հակառուսականության պատասխանն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Այսօր որևէ մի պետություն չի հայտարարել, որ պատրաստ է դառնալ ՀՀ անվտանգության երաշխավորը, իսկ մենք փլուզում ենք եղած անվտանգային համակարգը: Նույնիսկ Վրաստանում չեն ցանկանում թշնամանալ ՌԴ հետ, հակառակը բավականին կառուցողական քաղաքականություն են վարում»,-ասաց նա: