
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման դեմ պայքարում հասել ենք նրան, որ մինչև նոյեմբերի մեկը մեր քաղաքացիները կարող են հանգիստ ապրել, յուրաքանչյուրը զբաղվել իր գործով, որովհետև արդեն օրենքի ուժ է ստացել հետաձգումը: Այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Նա շեշտել է, որ կախված իրավիճակից՝ կարող է պայքարը թեժացնեն հոկտեմբեր կամ սեպտեմբեր ամսից սկսած:
«Իհարկե, դա չի նշանակում, որ այս ընթացքում որևէ գործողություն չենք կատարելու՝ այցեր, հանդիպումներ, պարբերաբար իրազեկումներ կլինեն՝ այդ թվում կլինի հակառակ վիճակագրության հրապարակում: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իրականցնում է հայտարարագիր ներկայացրած անձանց քանակի վերաբերյալ հրապարակում, մենք կկատարենք հակառակ հրապարակում՝ այսինքն, չներկայացածների թվի հրապարակումը: Այսպիսով՝ շատ ավելի իրազեկված կպահենք ՀՀ քաղաքացիներին»,- ասել է նա:
Նա նշել է, որ չփաստաթղթավորված փոխանցումները հարկվելու են 20 տոկոսով: