Այս պահին ես ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն եմ եւ պետք է անեմ այն ամենը, ինչ իմ վրա դրված է: յս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Հարցին, թե եթե իրեն առաջարկվի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, կհամաձայնի՞, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ մի քննարկում չի եղել: Երբ առաջարկություն կլինի, այդ ժամանակ կխոսենք»:



