
Էդմոնը իզուր տեղը թող չփորձի ջրեր պղտորել: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին Տավուշի Կիրանց գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, ով նշել էր, որ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ հանդիպել է հյուրանոցում, հետո իրեն տարել են Սերժ Սարգսյանի տուն՝ հանդիպելու, ինչը ինդիկատոր է:
«Եթե սկսեմ մեղադրանքների, վերլուծությունների լեզվով խոսել, էնքան բան կա մեղադրելու: Ժամը կգա դա էլ կասեմ, բայց ես հնարավորություն եմ տալիս իրենց խելքի գալու»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն իրեն մեղադրում է գործարքի գնալու մեջ, Սրբազանն ասաց. «Դե ինքը հատուկ հանձնարարություններով դեսպան է, երեւի կարող է ասել»: