ԼՀԿ նախագահ, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում է Արևելյան գործընկերության կլոր սեղանին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանում անվտանգության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մարտահրավերները, ինչպես նաև տնտեսական համագործակցության և ինտեգրացիոն հիմնահարցեր:
Քննարկումը կազմակերպվել է հատուկ ԵՄ Խորհրդի և ՆԱՏՕ-ի հունիսի 23-24-ի գագաթնաժողովներին ընդառաջ, որպեսզի Արևելյան գործընկերության ներկայացուցիչները ներկայացնեն իրենց երկրների հիմնախնդիրներն ու մարտահրավերները: