Էդմոն Մարուքյանը աջակցում է Դոգին․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է  ․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում է, իր ամերիկյան հանդիպումներից լուսանկարներ է հրապարակում։ Նրա մտերիմներից մեկը մեզ ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վարդան Ղուկասյանի՝ Դոգի փաստաբանական խմբի հետ հանդիպելն է: Իրավաբան Մարուքյանը որոշել է աջակցել Ղուկասյանի ազատության գործին: Իսկ մայիսի 27-ին նրա գործով  դատական նիստ կա։ Մարուքյանը նաեւ Լաս Վեգասից է լուսանկար հրապարակել, որտեղ կայանալու է Դոգի դատը։ Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսում են, որ ԼՀԿ ղեկավարը քաղաքական ֆորմատի փնտրտուքների մեջ է եւ դիրքավորվել է այն դաշտում, որում Դոգն էր՝ մերժելով ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին։ Նա իր լայվերից մեկում Դոգին է պաշտպանել` նրան գրեթե իրեն հավասար քաղաքական գործիչ սարքելով: Մեզ հետ զրույցում Մարուքյանը հերքեց տեղեկությունը՝ սուտ է, Դոգի հետ կապված չէ իր այցը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 27․ 05․ 25 թ համարում։