Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է, նա վարչական հայց էր ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որը չէր արտոնել հունվարի 28-ին Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքի անցկացումը Հանրապետության հրապարակում։ Փոխարենը քաղաքապետարանը արտոնել էր հանրահավաքն անցկացնել Երևանի 2750-ամյակի այգում։
Ղազարյանը հայցով դիմել էր վարչական դատարան, դատարանն այսօր հօգուտ Ղազարյանի վճիռ է կայացրել։