ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմ...

Այդ գործընթացը ՀՀ ժողովրդի կամքն է, և մենք ժողովրդի կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու ԱԺ-ում, դրանից հետո պարզ կլինի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ ք Եվրամիությանն անդամակցելու մասին գործընթացի մեկնարկով պայմանավորված, ՌԴ-ն որևէ քայլեր կձեռնարկի:

«Չեմ կարծում՝ ռուսական կողմը պետք է այդքան մեծ մտահոգություններ ունենա դրա հետ կապված և չեմ կարծում, որ որևիցե ձևով համատեղելը համագործակցության կարող է խնդրիր հանդիսանալ: Եթե իրենց համար դա խնդիր է, չկա նման խնդիր որ հայկական ռուսական կողմը չեն կարող իրար հետ քննարկել:

Կարող ենք քննարկել ու լուծում գտնել, բայց տեսեք՝ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և Հայաստանը ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, ինչն է բխում իր շահերից, ինչը՝ չէ»,- ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը մնալո՞ւ է ԵԱՏՄ-ում, նա ասաց. «ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար տնտեսական առումով ձեռնտու կառույց է, և մենք որևիցե միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի մասին նոր բան չի կարող ասել: