ԵԱՏՄ-ն հստակ սահմանել է մինչև 2045 թվականի ռա...

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հստակ սահմանել է միության անդամ պետությունների համագործակցության ռազմավարությունը՝ մինչև 2045 թվական: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը․

«Դրա ակնհայտ վկայությունն է, օրինակ, «հնգյակի» անդամ պետությունների ղեկավարների կողմից մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի ստորագրումը և մինչև 2045 թվականը՝ «Եվրասիական տնտեսական ուղին», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է գնահատել անցած տասնամյակը ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրումից հետո: