ԵԱՏՄ գյուատնտեսության նախարարները Երեւանում կ...

ԵԱՏՄ երկրների գյուղնախարարները մտադիր են հանդիպել Երեւանում եկող ամիս։

Ինչպես հաղորդել է ԵՏՀ արդյունաբերույթան նախարար Գոհար Բարսեղյանը Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, պանելային նիստի ժամանակ, հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 18-ին։ Հանդիպման թեման լինելու է ընդհանուր թվային պլատֆորմների ներդրման հարցը։

«Գաղտնիք բացահայտեմ, հոկտեմբեևրի 18-ին մենք նախատեսել ենք Երեւանում անցկացնել միության պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպում։ Հայաստանն այս տարի միության նախագահն է, եւ հենց այդ թեման ավելի խոր կքննարկվի հինգ գյուղնախարարների հանդիպման ընթացքում»,- տեղեկացրել է Բարսեղյանը։