Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգակիրների սակագներն արմատապես տարբերվում են Եվրամիության ներսում սակագներից։ Այս մասին Բիշքեկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Օրինակ՝ ԵՄ երկրներում գազի գնի տարբերությունը 10 և ավելի անգամ է: Դա, իհարկե, պայմաններ է ստեղծում մեր տնտեսական զարգացման համար», - ասել է Պուտինը։