ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջ...

Ազգային կոմիտեի հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի և հայ գործիչների ապօրինի ձերբակալությունների մասին․

«Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը։

Արցախի հայ քաղաքացիների էթնիկ զտումը և նրանց նկատմամբ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային հանրության լռության և Հայաստանի իշխանությունների հանցավոր, մեղսակից քաղաքականության պայմաններում։

Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել կանխելու հայ ժողովրդի ներկայացուցիչների դեմ իրականացվող նոր վայրագությունները և գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ»։