ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը ժ...

Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր գլխավոր խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ժամանել է Բաքու, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Այցի նպատակը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում առաջխաղացումն է։

Սպասվում է հանդիպում երկրի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ։

Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան։