ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի խմբ...

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում է Մինսկի խմբի գործընթացի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։ 

«Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,– X-ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները: