ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կհանդիպի նրան փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Շնորհավորում եմ Ձեզ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և, օգտվելով առիթից, հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ պաշտոնավարման նոր ժամկետում։ Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ հանուն ԵԱՀԿ-ի ավելի ապահով և բարգավաճ տարածաշրջանի: Այս առումով, հուսով եմ, որ հնարավորություն կունենամ կրկին տեսնել Ձեզ Մյունխենի անվտանգության համաժողովում և անձամբ փոխանցել շնորհավորանքները»,- ասված է շնորհավորանքում։
Հելգա Մարիա Շմիդը հավելել է, որ հավատում է, որ «Ադրբեջանի և ԵԱՀԿ երկարաժամկետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել առաջիկա ամիսներին»:



