Ձեզ համար տեղ փնտրեք Ռուսաստանում. Զելենսկին՝...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»: Նրա հարցազրույցի մի հատվածը հրապարակել է «Դոմ» հեռուստաալիքը, գրում է Russia Today-ը:

«Կարծում եմ` եթե դուք այսօր ապրում եք ժամանակավորապես գրավված Դոնբասի տարածքում և կարծում եք, որ «մեր գործը ճիշտ է, պետք է դեպի Ռուսաստան գնանք, մենք ռուսներ ենք», ապա Դոնբասում ձեր մնալը մեծ սխալ է: Դա երբեք չի լինի ռուսական տարածք»,-հայտարարել է նախագահը:

Ուկրաինայի առաջնորդը Դոնբասի այն բնակիչներին, որոնք սիրում են Ռուսաստանը և ցանկանում են միանալ դրան, խորհուրդ է տվել «իրենց համար տեղ փնտրել Ռուսաստանում»: