Ձերբակալվել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարու...

Ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, և նրա ընկերը` Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը, այս մասին գրում է «Օրագիր նյուզ»-ը։ Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։