ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է լուսավորության նախկին փոխնախարար Մարինա Ռասկովային: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել Է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«Ռուսաստանի ՆԳՆ քննիչները քննչական գործողություններ են իրականացնում Մարինա Ռակովայի հետ, նա գտնվում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ Ռակովան մեղադրվում է հիսուն միլիոն ռուբլու հափշտակության մեջ։ Նրան կասկածում են այն բանում, որ 2019 թվականին լոբբինգ է արել միջոցներ հատկացնել Կրթության զարգացման նոր ձեւերի հիմնադրամից, որտեղ այդ ժամանակ պաշտոնավարել է որպես գլխավոր տնօրեն։
Քննությունը պարզել է, որ նրա կողմից հետագայում ներկայացրած հաշվետվություններում կան կեղծումներ։ Ռակովան ներկայումս զբաղեցնում է Сбербанк-ի փոխնախագահի պաշտոնը։