Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նա...

Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս կասկածվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: