Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ.Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ:
Ըստ shamshyan.com-ի՝ նույն օրը երեխան հրավիրվել է բաժին և հայտնել է, որ դասաժամի ընթացքում իր պայուսակից էլեկլտրոնային ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա․-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, որից հետո տարել դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ․-ի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Արմենակ Ա․-ն, որը դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է: