Ձեր շուրջ ծավալված սկանդալները պերճախոսությամ...

«Ես չգիտեի, որ ճշմարտության մասին խոսելը էսկալացիայի հրահրում է։

Այո՛, հիմա էլ եմ ասում՝ դուք օրը ցերեկով գողացել եք 60 քաղաքացու քվե։ Դուք գողացել եք ԲՀԿ-ի մանդատները։

Դուք մեջբերումներ էիք անում, կարծեմ, օրենքից։ Պարոն Վարդևանյանը Սահմանադրական դատարանում բազմաթիվ փաստեր է ներկայացրել։ Օրենքը պահանջում էր վերաքվեարկություն, վերաքվեարկություն չի իրականացվել։

Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատողը «Հայկական ժամանակում», ի դեպ, ըստ օդում կախված լուրերի՝ երեք-չորս անգամ անտաղանդ աշխատանքի համար Նիկոլ Փաշինյանի կողմից հեռացվել է, հետո հետ է վերադարձվել, հետո էլ ձեր շարքերում նստած եղել է ՔՊ-ական պատգամավոր, հիմա ԿԸՀ-ում անում է այն, ինչ դուք եք ուզում։

Դրա մեջ ի՞նչն է էսկալացիայի հրահրում։ Դա ճշմարտությունն է։

Դուք ասում եք, որ դուք էլ չեք կիսում Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայացքները։ Հա՛, չեմ կիսում։ Բայց մեր և ձեր տարբերությունը դա է, մեր և ձեր տարբերությունը դա է, որ մեզ համար նորմալ է, որ այլ մարդիկ այլ քաղաքական հայացքներ կարող են ունենալ։

Ձեզ համար անընդունելի է, և ձեր իշխանությունն ամեն ինչ անում է իր ընդդիմախոսներին ճնշելու համար»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։