Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանությա...

Արցախի գործողնախկին տարբեր պաշտոնյաների ձերբակալությունների և Բաքու տեղափոխելու մասին տեղեկատվությանը զուգահեռ արտաքին աշխարհը հիմնականում արձագանքում է հումանիտար օգնության կամ խաղաղության կեղծ կոչերի տրամաբանության ներքոԱյս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «ԱՄՆ պետդեպարտամենտըով ամիսներ առաջ անտեսում էր Ալիևիուժի կիրառման սպառնալիքները և խրախուսական կոչեր անում Արցախում «համաներում» տալու ադրբեջանական խոստումներինհիմա ոչ մի ձայն չի հանում:

Որքան տեղյակ եմնույնիսկ Կարմիր Խաչը Բաքվում չի այցելել ձերբակալված/կալանավորված արցախցիներինհասկանալութե նրանք ինչ վիճակում ենմարդասիրական իրավունքի նվազագույն տարրերը պաշտպանելու համար:

Ռուսական կողմը հայտարարություններ հնչեցնելիս կամ գործողություններ իրականացնելիս պետք է հստակ գիտակցիոր եթե ինքը խնդիր ունի օրվա իշխանության կամ ինչպես իրենք են ասում` «ժամանակավոր վարչակազմի» հետապա չպետք է գնան այնպիսի քայլերիորի հետևանքով հայ ժողովուրդը տուժի:

Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեքդուք էիք նրանց ձեր գործընկերն ու բարեկամը համարում և ներկայիս ծանր վիճակը մնացածի վրա մի տարածեք:

ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբորովհետև դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության հարցն է դրվածադրբեջանական լկտիությունները վկա»: