Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, նրա աջակիցները կրկին դատարանի բակում են։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասաց, որ այսօրվա սպասելիքները կարևոր են, լուրջ ազդեցություն են թողնելու ՀՀ քաղաքական ապագայի վրա։
«Մենք վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պարագայում, երբ նա հնարավորություն կստանա շփվել իր հայրենակիցների հետ, Հայաստանում ավելի կուժգնանա մեծ փոփոխությունների ալիքը ու դրա արդյունքում մեր երկիրը վերջապես կհասնի փոփոխության։
Մենք արդեն հոգնել ենք այս աղքատության մեջ մեր երկիրը տեսնել։ Մենք արդեն հոգնել ենք, որ իշխանությունները այսօրվա պես ժամերով, անհարգալից արտահայտություններ են թույլ տալիս, որ ոչինչ չեն անում մարդկանց կյանքը բարելավելու, Հայաստանի ամեն քաղաքում մարդկանց կյանքը փոխելու համար։ Ութ տարվա ընթացքում միայն խոսքեր և վիրավորանքներ ենք տեսնում»,–ասաց նա։



