Ձայնագրության Ալիկը ես չեմ. մենք մի քանի Ալիկ...

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրության Ալիկը ես չեմ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Այդ Ալիկը ես չեմ եղել, մենք մի քանի Ալիկ ունենք»,-ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ ձայնագրության մեջ հիշատակված Ալիկն էլ իրենց ընկերն է և հիմա տնային կալանքում է։

Հիշեցնենք, նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որով «Ուժեղ Հայաստանին» էր վերագրվում ընտրակաշառք բաժանելու դեպքեր։