Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական...

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 59-րդ լիագումար նիստը, հաղորդում է Avesta-ն։

Միջոցառումից առաջ խորհրդարանականներին ընդունել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նա ընդգծել է, որ Միջխորհրդարանական վեհաժողովը արժեքավոր հարթակ է ԱՊՀ անդամ պետությունների միջև համապարփակ և կառուցողական երկխոսության համար։

Միջոցառումից առաջ խորհրդարանականներին ընդունել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նա ընդգծել է, որ Միջխորհրդարանական վեհաժողովը արժեքավոր հարթակ է Համագործակցության անդամ պետությունների միջև համապարփակ և կառուցողական երկխոսության համար։

«Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությունը, մեր պետությունների օրենսդրության մշակման և ներդաշնակեցման հարցերի հետ մեկտեղ, ընդգրկում է համագործակցության բազմաթիվ այլ կարևոր ոլորտներ։ Դրանք ներառում են, մասնավորապես, քաղաքականությունն ու անվտանգությունը, տնտեսությունը, ինչպես նաև սոցիալական և մարդասիրական ոլորտներում փոխգործակցությունը», - նշել է Տաջիկստանի նախագահը։

Նիստը վարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նիստից առաջ Համագործակցության երկրների խորհրդարանների ղեկավարները մասնակցել են ծաղիկներ դնելու արարողությանը՝ առաջին տաջիկական պետության հիմնադիր Իսմայիլ Սոմոնիի հուշարձանին։