Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վե...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրել է․

Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի։
Հավանաբար քաղաքային իշխանության բյուջեն չի բավարարել ո՛չ փոսալցման աշխատանքներ իրականացնելու, ո՛չ էլ համապատասխան նախազգուշացնող նշան տեղադրելու համար։ Փոխարենը կիրառվել են մրգի համար նախատեսված արկղեր։
Սիրելի քաղաքացիներ,
Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսվել է շուրջ 4.29 միլիարդ դրամ, որը պետք է ուղղվի նաև փոսալցման, դիտահորերի փոխարինման և վերանորոգման, ճաքալցման և այլ ընթացիկ աշխատանքների իրականացմանը։