«Դուք կոշիկ լիզող եք, հայրենիքն անկլավ անվանո...

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ այսօր ելույթի ընթացքում նշեց.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջությամբ սարսափի մասին էր, միայն երկու հուսադրող փաստ կար՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են և գերիների անհապաղ վերադարձը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հարցնելով, թե իշխանությունները դրանից որն են թշնամուն պարտադրել:

«Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու զանգով, բանավոր պայմանավորվածությամբ հայրենիքն անկլավ անվանող ու հանձնող եք, երեւի ձեր բառապաշարով ասեմ՝ կոշիկ լիզող եք»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Նա հայտնեց նաև, որ ժողովրդին չպետք է խաբել, թե դրանից է կախված խաղաղությունը, քանի որ աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ պատերազմ չտեսած հարևանները տասնամյակներով սահմանազատում են անում: