Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետ...

Իհարկե, Բաքվում տեղի ունեցող դատավարությունը մեզ բոլորիս ցավ է պատճառում, ոչ մեկ չէր ուզի իր ազգակիցներին տեսնել այդ կարգավիճակում:

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ երբ խոսում են այդ խնդրից, ապա պետք է արձանագրել, որ ՀՀ-ն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավունքները միջազգային իրավունքի տրամաբանության աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ հիմքում ունենալով պետական շահը:

«Էլի հանձնելու մասին մեղադրանքների շքերթ սկսվեց, պարոն Օհանյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները հանձնել են ԼՂ-ի նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ուզում եմ պարոն Օհանյանին ասել՝ Դուք եք հանձնել ձեր ընկերներին, Ձեր մեջքի հետևում նստած դաշնակներն են հանձնել: Ըստ էության, Արցախը՝ ԼՂ-ն, հանձնել են իրենց գործողությունների՝ պալատական հեղաշրջման արդյունքում, ու ինչքան էլ այդ նախադասությունն այստեղ կրկնեք, այդ իրողությունը չի փոխվում: Եթե Դուք ձեր ընկերների համար մտահոգվում, եք, պտտվեք ու խոսեք Ձեր խմբակցության անդամների հետ»,- ասաց նա:

Ապա, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթին, նա ասաց. «ԼՂ-ի հանձնման մասին խոսում է Մամիջանյանը, ում քաղաքական ղեկավարը ողջ գործունեության ընթացքում խոսել է 5+2, հետո 6+2 ինչ-որ խառը տարբերակների վերաբերյալ ու իր ողջ գործունեության ընթացքում ամեն բան արել է ԼՂ-ի 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու համար, ինչի մասին ինքը նաև հրապարակային է խոսել»: