Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ...

Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար Սեյեդ Մայիդ Մուսավին՝ պատասխանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, որը X-ի իր էջում գրել էր «վերադարձ քարե դար»՝ նկատի ունենալով Թրամփի ավելի վաղ հնչեցրած արտահայտությունը։

«Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը, որը, ըստ ձեզ, պետք է վերադառնա քարի դար։ Հոլիվուդյան պատրանքներն այնքան են թունավորել ձեր մտածողությունը, որ ունենալով ընդամենը 250 տարվա համեստ պատմություն՝ դուք սպառնում եք մի քաղաքակրթության, որն ավելի քան 6000 տարեկան է»,- գրել է Սեյեդ Մայիդ Մուսավին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը նոր հզորագույն հարվածներ կհասցնի Իրանին և իրանական վարչակարգին կքշի քարի դար, որտեղ և նրա տեղն է։